TotalFootball.am


09.07.20 18:43

«Նրա ձեռքում կարմիր կոճակ կա». Աղբյուրը պատմել է «Բարսելոնայում» Մեսսիի ազդեցության մասին


«Բարսելոնայում» իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը պատմել է թիմի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսիի՝ ակումբի վրա ունեցած ազդեցության մակարդակի մասին:

«Եթե Լեոն ցանկանար, ապա կարող էր թեկուզ հենց վաղը հեշտորեն հայտարարել. «Մեզ հարկավոր են նոր նախագահ ու մարզիչ»: Նրա ձեռքում կարմիր կոճակ կա, ամեն օր: Բայց նա երբեք չի սեղմում այն», - աղբյուրի խոսքերն է մեջբերել The Athletic-ը:

Մեսսին «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2003 թվականից: Կատալոնական ակումբի հետ նա 10 անգամ դարձել է Իսպանիայի Չեմպիոն, 6 անգամ նվաճել է երկրի Գավաթը, 8 անգամ՝ Սուպերգավաթը: 





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0