TotalFootball.am


09.07.20 19:18

«Փյունիկը» երեք ֆուտբոլիստի հետ երկարաձգել է պայմանագրերը


«Փյունիկը» երկարաձգել է երեք ֆուտբոլիստների պայմանագրեր: Այս մասի տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագրերի ժամկետի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: «Փյունիկում» ելույթները կշարունակեն կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանը, Նորայր Ղազարյանը և պաշտպան Սերոբ Գրիգորյանը:

Արթուր Նադիրյանը Փյունիկի սան է։ 22-ամյա կիսապաշտպանը Փյունիկի կազմում անցկացրել է 50 խաղ։

Սերոբ Գրիգորյանը Փյունիկում է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը Փյունիկի կազմում մասնակցել է 85 խաղի։

Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է Փյունիկի սան։ 18-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը Փյունիկի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0