TotalFootball.am


10.07.20 14:12

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Լոռի» - «Արարատ» հանդիպումը չի կայանա


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի «Լոռի» - «Արարատ» հանդիպումը չի կայանա: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով, որ «Լոռի ՖԱ» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև Արարատ ՖԱ գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել», - ասված է ՀՖՖ հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0