TotalFootball.am


10.07.20 21:33

Իբրահիմովիչ. «Սա իմ «Միլանը» չէ. նպատակներն այլևս առաջվանը չեն»


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ իրեն չեն գոհացնում նպատակները, որոնք իր առջև դրել է իտալական ակումբը:

«Սա իմ «Միլանը» չէ, հիմա այստեղ ամեն ինչ այլ կերպ է աշխատում: Նպատակներն արդեն այն չէ, ինչ առաջ էին: Այն չեն, ինչին ես ձգտում եմ «Միլանում»: Չեմ ուզում տեսնել այս պայքարը Սկուդետտոյի ու Չեմպիոնների լիգայում տեղի համար: Ինձ դեռևս դուր է գալիս խաղալը, բայց ես դա չեմ անում պայմանագրի համար: Ես խաղում եմ, որ հասնեմ նպատակների, որոնք ինձ ոգեշնչում են», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Sport Mediaset-ը:

«Միլանը» 49 միավոր է հավաքել Ա Սերիայի 31 խաղում և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0