TotalFootball.am


12.07.20 12:28

Ռահիմ Ստերլինգը գերազանցել է իր անձնական ռեկորդը


«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը թարմացրել է սեփական ռեկորդը մի մրցաշրջանի ընթացքում արդյունավետությամբ: Հիմա 25-ամյա անգլիացու ակտիվում 27 գոլ է բոլոր մրցաշարերում:

Ստերլինգը նոր նվաճումը ձևակերպեց ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում (5-0). նրան հաջողվեց հեթ-տրիկ ձևակերպել:

Ռահիմի նախորդ ռեկորդը 25 գոլն էր՝ 2018/19 մրցաշրջանում (17-ը՝ ԱՊԼ-ում, 5-ը՝ ՉԼ-ում, 3-ը՝ Անգլիայի Գավաթում):

Սեփական ռեկորդը գերազանցելու համար Ռահիմից պահանջվել է 46 խաղ: Նախորդ անգամ նրանից 51 խաղ էր պահանջվել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0