TotalFootball.am


12.07.20 13:04

«Բարսելոնան» դադարեցրել է Նեյմարին վերադարձնելու փորձերը


Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ում նաև այս մրցաշրջանից հետո: 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելան», սակայն կատալոնացիների ղեկավարությունը դադարեցրել է այս ամառ նրան վերադարձնելու փորձերը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Նախքան կորոնավիրուսի համավարակը «Բարսելոնան» լավ շանսեր ուներ այդ տրանսֆերն իրականացնելու, բայց ֆինանսական կորուստները դա դարձրել են գրեթե անհնարին:

Մադրիդի «Ռեալը», որն ավելի վաղ հետաքրքրվում էր Նեյմարով, նույնպես չի դիտարկում այս ընթացքում նրան ձեռք բերելու հնարավորությունը:

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ֆրանսիական ակումբը ցանկանում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0