TotalFootball.am


12.07.20 16:12

Զիդան. ««Ռեալը» «Ռեալն» է՝ պատմության ամենակարևոր ակումբը»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է լրագրողների հարցերին Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղին ընդառաջ:

«Ինչ վերաբերում է մրցավարության մասին «Բարսելոնայի» հայտարարությանը՝ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կարծիքը: Չեմ պատրաստվում վիճել ուրիշի տեսակետի հետ: Մենք քրտնաջան աշխատում ենք ու ձգտում ցույց տալ մեր առավելագույնը խաղադաշտում: Սա միակ բանն է, որ ինձ հետաքրքրում է:

Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են խոսում մեր խաղի մասին: Մեր պարտականությունն է՝ ամեն խաղում ցուցադրել, որ մենք լավն ենք: Ցանկացածը կարող է արտահայտվել այս թեմայով, բայց «Ռեալը» «Ռեալն» է: Պատմության ամեակարևոր ակումբը:

Արդար կլինի՞ արդյոք, եթե «Բարսելոնան» դառնա չեմպիոն: Տիտղոսը կհայտնվի նրա մոտ, ով ավելի շատ միավոր կհավաքի: Առջևում վերջին շաբաթն է՝ ամենաբարդն ու ամենակարևորը», -Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն:

«Գրանադա» - «Ռեալ» խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0