TotalFootball.am


02.08.20 19:49

Չնայած որակազրկմանը՝ Ռամոսը «Ռեալի» հետ կմեկնի «Ման. Սիթիի» հետ խաղին


Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը թիմի հետ կմեկնի ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղին՝ չնայած որակազրկմանը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Հաղորդվում է, որ Տամոսը ցանկանում է դրսևորել իրեն թիմի առաջատարի դերում և աջակցել թիմակիցներին: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ռամոսը համոզված է, որ «սերուցքայիններն» անարդարացիորեն են պարտվել «Սիթիի» հետ առաջին խաղում, և կարծում է, որ թիմն ունակ է հայտնվելու քառորդ եզրափակչում:

Հիշեցնենք՝ Ռամոսը «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղի վերջնամասում հեռացվեց և պատասխան խաղին չի կարող մասնակցել:

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» խաղը կկայանա օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0