TotalFootball.am


04.08.20 20:59

Բենզեման նշել է այն սպորտաձևը, որով կզբաղվի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ պատրաստ է ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո զբաղվել քիքբոքսինգով:

YouTube-ի իր ալիքում Բենզեման զրուցել է հայտնի քիքբռնցքամարտիկ Ֆուադ Էզբիրի հետ.

«Ֆուադ, եղբայր, ես սիրում եմ մենապայքարները, դա ճիշտ է: Ես սիրում եմ մարզվել, մենք միասին արդեն մարզվել ենք: Իսկ ինչո՞ւ կես տարի չմարզվեմ քեզ հետ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո: Եթե դու որոշես, ես պատրաստ կլինեմ մարտերի, ոչ մի խնդիր: Երդվում եմ Աստծով, ես միայն կողմ եմ»:

Բենզեման «Ռեալի» գույները պաշտպանում է 2009 թվականից: Մինչ այդ ֆրանսիացին խաղացել է «Լիոնում»: «Արքայական ակումբի» հետ 32-ամյա ֆուտբոլիստը մինչ այժմ 19 տիտղոս է նվաճել:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0