TotalFootball.am


05.08.20 00:37

Կազեմիրո. «Բեյլն աշխարհի թոփ-3-ում է, երբ մարզավիճակի պիկին է»


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կարծիք է հայտնել թիմակից, հարձակվող Գարեթ Բեյլի մասին:

Մենք բոլորս երբեմն անցնում ենք դժվարությունների միջով: Նա գիտի, որ հիմա իր կարիերայի լավագույն պահը չէ, բայց նա աշխատում է, ունի մեր աջակցությունը, ակումբի ու մարզչի աջակցությունը: Նա շատ կարևոր է մեզ համար, քանի որ ունակ է զարմացնելու ցանկացած պահի, և նա ապացուցել է դա: Իր լավագույն մարզավիճակում նա աշխարհի թոփ-3-ում է, բայց հիմա պետք է իրատես լինել ու խոստովանել, որ նա պիկում չէ», - Կազեմիրոյի խոսքերն է մեջբերել AS-ը:

Հիշեցնենք՝ երկրպագուները Բեյլին ճանաչել էին 2019/20 մրցաշրջանում «Ռեալի» վատագույն ֆուտբոլիստ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0