TotalFootball.am


06.08.20 11:48

«Ռոման» հայտարարել է սեփականատիրոջ փոփոխության մասին


«Ռոմայի» սեփականատեր Ջեյմս Պալլոտան ակումբը վաճառել է միլիարդատեր Դեն Ֆրիդկինին:

Ինչպես հաղորդում է «գայլերի» մամուլի ծառայությունը՝ չորեքշաբթի երեկոյան կողմերը համաձայնագիր են ստորագրել: «Ռոմայի»՝ The Friedkin Group ընկերությանն անցնելու գործարքը գնահատվել է 591 միլիոն եվրո: Սպասվում է, որ գումարի փոխանցումը կկատարվի մինչև օգոստոսի 31-ը:

«Ուրախ եմ հայտարարել, որ մենք պայմանավորվածության ենք հասել «Ռոման» The Friedkin Group-ին վաճառելու մասին: Մենք արդեն ստորագրել ենք փաստաթղթերը, իսկ մոտ օրերին կլուծենք իրավական հարցերը: Վերջին ամիսներին Ֆրիդկինը ցանկություն էր ցուցաբերում ակումբը ձեռքբերելու, նա ցանկանում է առաջ մղել այն: Վստահ եմ, որ նա հրաշալի սեփականատեր կդառնա «Ռոմայի» համար», - ասել է Պալլոտան:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0