TotalFootball.am


06.08.20 12:56

Կոնտեն՝ Սանչեսի մասին. ««Ինտերը» գերազանց տրանսֆեր կատարեց»


«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի՝ մշտական հիմունքներով տեղափոխությունը միլանյան ակումբ:

Ընթացիկ մրցաշրջանում չիլիացին «ներաձուրիների» կազմում հանդես էր գալիս վարձակալության հիմունքներով:

«Կարծում եմ՝ ակումբը գերազանց տրանսֆեր կատարեց՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մեզ համար հեշտ չէր այս գործարքն իրականացնելը:

Ալեքսիսի մոտ երկու տարի «Մանչեսթեր Յունայթեդում» ոչինչ չէր ստացվում, հետո մեզ մոտ վնասվածք ստացավ, և մենք չշտապեցինք արագացնել նրա ապաքինումը: Իսկ հիմա արդարացիորեն քաղում ենք մեր ջանքերի պտուղները», - Կոնտեի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0