«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը, որն այս ամառ դառնում է ազատ գործակալ, մոտ է «Արսենալ» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին «զինագործների» հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել, ըստ որի շաբաթական 100 հազար ֆունտ կվաստակի: Սպասվում է, որ տեղափոխության մասին կհայտարարվի օգոստոսի վերջին:
Այս մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» կազմում 36 խաղ է անցկացրել ԱՊԼ-ում՝ դառնալով 9 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստը «Չելսիում» է 2013-ից: Ակումբի կազմում նա երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունն ու մեկ անգամ դարձել է գավաթակիր: