TotalFootball.am


09.08.20 13:23

Կոստան, Ջանն ու Մանջուկիչը «հավանել» են Սարրիի հեռացման մասին «Յուվեի» գրառումը


Երեկ՝ օգոստոսի 8-ին, Մաուրցիո Սարրին հեռացվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից: Թուրինյան ակումբն այդ մասին հայտարարել էր սոցցանցերում:

«Ինստագրամում» տեղադրված գրառումը «հավանել» է «Յուվենտուսի» պաշտպան Դուգլաս Կոստան: Հրապարակումը դուր է եկել նաև ակումբի նախկին ֆուտբոլիստներ Էմրե Ջանին ու Մարիո Մանջուկիչին:

Սարրին «Յուվենտուսը» գլխավորել էր 2019 թվականի ամռանը՝ փոխարինելո Մասսիմիլիանո Ալլեգրիին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին «ծեր սինյորան» ՉԼ 1/8 եզրափակչում ընդհանուր դիմակայության արդյունքով ճանապարհը զիջեց «Լիոնին»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0