TotalFootball.am


09.08.20 16:13

Մեսսին խուսափել է վնասվածքից ու կմասնակցի «Բավարիայի» հետ խաղին


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ խաղում, սակայն այն լուրջ չէ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք՝ Մեսսին ուժեղ հարված ստացավ ոտքին «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի կողմից: Սենեգալցին ցանկանում էր գնդակը հանել տուգանայինից, բայց պատահաբար հարվածեց Մեսսիին: Օգնությունից հետո VAR համակարգը 11-մետրանոց հարված նշանակեց հյուրերի դարպասին, որն իրացրեց Լուիս Սուարեսը:

«Բարսելոնայի» ու «Բավարիայի» միջև քառորդ եզրափակչի խաղը կկայանա Լիսաբոնում: Հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» զույգի հաղթողի հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0