TotalFootball.am


09.08.20 20:29

Վիլիանը հրաժեշտ է տվել «Չելսիին»


Բրազիլացի հարձակվող Վիլիանը հրաժեշտ է տվել «Չելսիին»:

«Հրաշալի 7 տարիներ: 2013 թվականի օգոստոսին, երբ առաջարկ ստացա «Չելսիից», վստահ էի, որ հենց այստեղ պետք է խաղամ: Հիմա վստահ եմ, որ դա ճիշտ որոշում էր: Այնքան շատ երջանիկ պահեր են եղել, եղել են նաև տխուր դրվագներ ու տիտղոսներ: Բայց ձանձրալի չի եղել երբեք: Հենց այս թիմում ես դարձա լավ մարդ:

Եկել է առաջ շարժվելու ժամանակը: Հատկապես կարոտելու եմ թիմակիցներիս: Կարոտելու եմ ակումբի աշխատակիցներին, որոնք միշտ ինձ վերաբերվել են որպես որդու: Կարոտելու եմ երկրպագուներին: Հեռանում եմ բարձր գլխով՝ իմանալով, որ այստեղ ես հաղթել եմ ու միշտ ներդրվել եմ հարյուր տոկոսով»« - «Ինստագրամի» իր էջում գրել է Վիլիանը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0