TotalFootball.am


10.08.20 21:42

Սմոլինգը կարող է կարիերան շարունակել «Ինտերում»


«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: Միլանյան ակումբը դիտարկել է Սմոլինգին գնելու տարբերակն այն բանից հետո, երբ «Ռոման» չկարողացավ բավարարել «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջները:

Անգլիական ակումբի հետ Սմոլինգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: ՄՅՈՒ-ն ավելի վաղ ֆուտբոլիստին թույլ չտվեց մրցաշրջանն ավարտել հռոմեական ակումբին և մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին: 2019/20 մրցաշրջանում Սմոլինգը Ա Սերիայի 30 խաղի է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0