TotalFootball.am


10.08.20 22:44

««Նոայի» հետ շատ թեժ, էմոցիոնալ խաղ է լինելու». «Կայրաթի» գլխավոր մարզիչ


«Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին մեկնաբանել է ԵԼ որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում որպես մրցակից ղազախսական թիմին բաժին է հասել Հայաստանի գավաթակիր «Նոան»:

«Մենք առաջին հերթին կենտրոնանում ենք առաջնության վերսկսումից հետո մեր խաղի վրա: Ուստի, դեռ ժամանակ կա մրցակցին ուսումնասիրելու, նախապատրաստվելու համար: «Նոայի» հետ, կարծում եմ, շատ թեժ, էմոցիոնալ խաղ է լինելու: «Նոան» լուրջ մրցակից է, որը փորձելու է մեզնից ամեն ինչ քամել, պահանջել: Թիմն արդեն պաշտոնական խաղեր է անցկացրել, հաղթել է երկրի Սուպերգավաթը: Մենք հայկական ակումբների հետ ընկերական խաղերի փորձ ունենք: Մեծ առավելություն է, որ տանն ենք խաղալու: Իհարկե, մեր առջև առաջադրանք է դրված հաղթելու նրանց ու առաջ շարժվելու: Բայց, այդուհանդերձ, չի կարելի թերագնահատել մրցակցին:

Մենք լավ վիճակում ենք մոտենում ԵԼ-ի խաղերին: Այո, պաշտոնական խաղեր չենք ունեցել, բայց ստուգողական հանդիպումներ ենք անցկացրել: Տղաներն իդեալական մարզավիճակում են: Պետք է պարզապես սկսել խաղալ», - Շպիլևսկու խոսքերն է մեջբերել «Կայրաթի» պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0