TotalFootball.am


12.08.20 19:27

Կամո Հովհաննիսյան. ««Նոան» ամուր թիմ է. պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ մենք շարունակենք ճանապարհը»


«Կայրաթի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ ղազախական ակումբի մրցակիցը Հայաստանի գավաթակիր «Նոան» է:

- Ի՞նչ կասես վիճակահանության մասին:

- Վիճակահանությունը վիճակահանություն է: Անձամբ ինձ համար շատ հաճելի կլինի հայկական թիմի դեմ խաղալը:

- Ի՞նչ գիտես «Նոայի» մասին: Ծանոթներ ունե՞ս այնտեղ: 

- Գիտեմ, որ երիտասարդ թիմ է: Այս տարի նրանք հաղթեցին Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը: Երկրորդն են առաջնությունում: Ամուր, կարգապահ թիմ է: Կռիվ են տալիս մինչև վերջ: Այո, իհարկե, ծանոթներ ունեմ թիմում: Լավ ծանոթ եմ ակումբի տնօրեն Արթուր Սահակյանին: Մենք միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ:

- «Նոայում» խաղում է քո ազգանվանակիցը՝ Բենիկ Հովհաննիսյանը:

- Այո, մենք ծանոթ ենք: Եղել են ժամանակներ, երբ մենք միասին խաղացել ենք հավաքականում: Մենք նույն ազգանունն ունենք: Հայաստանում Հովհաննիսյանները շատ են (ժպտում է):

- Տխրեցնո՞ւմ է այն փաստը, որ խաղը կայանալու է Ալմաթիում, ոչ թե հարազատ Հայաստանում:

- Ինձ համար հաճելի կլիներ հայրենիքում խաղալը, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ ես «Կայրաթի» ֆուտբոլիստ եմ: Սեփական հարկի տակ խաղալը առավելություն է մեզ համար: Պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ մենք շարունակենք ճանապարհը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0