TotalFootball.am


12.08.20 20:57

ՀՖՖ-ն արձագանքել է «Լոռիի» հայտարարությանը


ՀՖՖ-ից հայտնում են, որ 2020/21 մրցաշրջանի մեկնարկային տուրի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու» - «Լոռի» հանդիպումը հետաձգելու «Լոռիի» պահանջն իրավական որևէ հիմք չունի:

Հիշեցնենք, որ Վանաձորի «Լոռին» այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես հաղորդվում էր, որ թիմը խաղադաշտ դուրս չի գալու «Ուրարտուի» դեմ խաղին, ինչպես նաև քննարկելու է ակումբի՝ առաջնությանը մասնակցելու հարցը:

ՀՖՖ-ն արձագանքել է «Լոռիի» հայտարարությանը: Ըստ ՀՖՖ-ի հայտարարության՝ թիմում կորոնավիրուսի դեպքերի առկայության վերաբերյալ «Լոռիի» տրամադրած փաստերը բավարար չեն: ՀՖՖ-ն ներկայացրել է նաև այլ տեղեկություններ՝ կապված առաջիկա մրցաշրջանի համար «Լոռիի» չկատարած պարտավորությունների մասին: 

ՀՖՖ հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0