TotalFootball.am


13.08.20 20:37

Ռումենիգեն՝ Մեսսիի մասին. «Նա ունի այն, ինչ աշխարհի ոչ մի այլ ֆուտբոլիստ չունի»


Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղամակարդակի մասին:

Ռումենիգեն հայտարարել է, որ այս պահին «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս պահին կատալոնական ակումբի առաջատարից ավելի լավն է:

«Ես շատ եմ հարգում այդ ֆուտբոլիստին: Նա ունի այն, ինչ չունի աշխարհի ոչ մի այլ ֆուտբոլիստ: Նա կարող է միայնակ վճռել խաղի ելքը, առանց որևէ մեկի օգնության:

Լիոնելին պետք է անհավանական ուշադիր հետևել: Նրան կարելի է փորձել կանգնեցնել միայն այն դեպքում, եթե ստացվի զրկել նրան խաղի ուրախությունից: Եթե դա հաջողվի, ապա շանս ի հայտ կգա», - Ռումենիգեի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք՝ «Բավարիան» ու «Բարսելոնան» օգոստոսի 14-ին մրցելու են ՉԼ քառորդ եզրափակչում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0