TotalFootball.am


13.08.20 22:09

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Խորեն Վերանյանը գլխավորել է «Վեստ Արմենիան»


«Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Խորեն Վերանյանը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ակումբի և մարզչական կարիերայի անցնող Վերանյանի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Խորեն Վերանյանը «Փյունիկի» սան է: Խաղային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատ», «Գանձասար-Կապան», «Ալաշկերտ» և «Շիրակ» ակումբներում: «Ալաշկերտի» կազմում 3 անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն:

Նշենք, որ «Վեստ Արմենիան» մասնակցելու է Հայաստանի առաջնության Առաջին խմբին: Առաջին տուրում օգոստոսի 15-ին թիմը կմրցի «Արարատ-Արմենիա-2»-ի հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0