TotalFootball.am


14.08.20 11:33

Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է ՉԼ քառորդ եզրափակչից թիմի դուրս մնալը:

Հիշեցնենք, որ նախօրեին մադրիդյան ակումբը 2-1 հաշվով պարտվեց «ՌԲ Լեյպցիգին»:

«Մենք ամբողջ 100 տոկոսով ներդրվեցինք: Մեզ համար դժվար էր խաղալը, նրանք ավելի արագ էին: Սա երկար տարի էր, ու ՉԼ վերադառնալը եղել էր ճնշման տակ: Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք: Ինձ դուր եկավ «Լեյպցիգի» էնտուզիազմն ու թարմությունը: Ոչ մի արդարացում չկա: Մենք լիովին ներդրվել էինք ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: Հիմա արդարացիորեն լքում ենք մրցաշարը և պետք է շնորհավորենք մրցակցին», - Սիմեոնեի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կիսաեզրափակչում օգոստոսի 18-ին «ՌԲ Լեյպցիգը» կխաղա ՊՍԺ-ի հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0