TotalFootball.am


14.08.20 11:58

Նագելսմանը ՉԼ կիսաեզրափակիչների ամենաերիտասարդ մարզիչն է


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «ՌԲ Լեյպցիգը» հաղթեց «Ատլետիկոյին» ու կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

Հատկանշական է, որ «ցլերի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, որին հաջողվել է հասնել մրցաշարի այս փուլ: Մասնագետն ընդամենը 33 տարեկան է:

Նշենք, որ Նագելսմանը ժամանակից ֆուտբոլի գլխավոր աստղերից՝ Կրիշտիանու Ռոնալդուից ու Լիոնել Մեսսիից էլ երիտասարդ է:

Հիշեցնենք նաև, որ «Լեյպցիգն» իր պատմության մեջ առաջին անգամ է խաղում ՉԼ փլեյ-օֆֆ-ում, իսկ կիսաեզրափակիչ դուրս գալն այս պահին նրանց ամենամեծ ձեռքբերումն է այս մրցաշարում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0