TotalFootball.am


14.08.20 13:56

Նագելսմանը մեկնաբանել է Սիմեոնեի հետ բախումը


«ՌԲ Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է իր բախումը «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ ՉԼ քառորդ եզրափակչի խաղի ընթացքում:

«Այս պահին ես ոչինչ չեմ ցանկանում ասել մրցաշարում հնարավոր հաղթանակի մասին: Բայց մենք ուրախ ենք, որ կարողացանք դուրս գալ կիսաեզրափակիչ:

Եզրափակիչ սուլոցից հետո Սիմեոնեն շնորհավորեց ինձ, դա շատ անկեղծ էր: Նա ասաց, որ հրաշալի խաղ էր և մենք արժանիորեն հաղթեցինք: Ընդմիջմանը մենք մի թեթև վիճեցինք, բայց դա շատ լուրջ բան չէր: Սիմեոնեն պարզապես անհավանական մարզիչ է, որը ցանկանում է հաղթել անգամ հանդերձարանի ճանապարհին: Բայց դրանում ոչ մի վատ բան չկա: Ուզում եմ նշել, որ նրան գերազանց մարզիչ եմ համարում: Այնպես որ, մեր միջև ամեն ինչ կարգին է», - Նագելսմանի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0