«Փյունիկի» ֆան-ակումբը՝ Sector 18-ը նոր արշավ է սկսել, որի շրջանակում մայրքաղաքի տարբեր փողոցներում պատերին հայտնվելու են «Փյունիկի» տարբերանշանն ու ակումբային գույները:
Առաջին գրաֆֆիտին նկարվել է Թումանյան փողոցի պատերից մեկին:
«Դիմավորեք: Հայաստանում առաջին ֆուտբոլային ակումբային գրաֆֆիտին: Երևանը նռնագույն է ներկվելու,սկսեցինք Թումանյան փողոցից», - գրված է Sector 18-ի ֆեյսբուքյան էջում: