TotalFootball.am


14.08.20 15:05

Վիլիան. «Ամեն բան կանեմ, որ օգնեմ «Արսենալին»՝ կրկին փայլել»


Բրազիլացի հարձակվող Վիլիանն առաջին մեկնաբանությունն է տվել «Արսենալի» ֆուտբոլիստ դառնալուց հետո: Հիշեցնենք, որ «Արսենալն» այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտարարեց Վիլիանի հետ 3 տարվա պայմանագիր ստորագրելու մասին:

«Ինձ դուր է գալիս «Արսենալի» խաղը: Ամեն ինչ հիանալի է, այդ թվում՝ մարզադաշտը: Ես կարծում եմ, որ Արտետայի հետ «Արսենալը» հրաշալի հնարավորություն ունի նորից տիտղոսներ նվաճելու ԱՊԼ-ում ու Եվրոպայում, ուստի երջանիկ եմ լինելու այս հեռանկարակային նախագծի մի մասնիկը:

Ուզում եմ հնարավորինս արագ սկսել մարզումնեչը: Չեմ համբերում, թե երբ եմ դուրս գալու խաղադաշտ և անելու ամեն հնարավորը, որ օգնեմ թիմակիցներիս և օգնեմ այս ակումբին՝ նորից փայլել: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ:

Երբ զրուցեցի Միկելի հետ, նա իմ մեջ վստահություն արթնացրեց, և ես հասկացա, որ կտեղափոխվեմ «Արսենալ»: Նա ինձ շատ լավ խոսքեր ասաց, ու հենց այդ պատճառով ես հայտնվեցի այստեղ», - Վիլիանի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0