TotalFootball.am


14.08.20 16:04

«Մանչեսթեր Սիթին» Կալիդու Կուլիբալիի վերաբերյալ առաջարկ է արել «Նապոլիին»


«Մանչեսթեր Սիթին» առաջին քայլն է արել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին ձեռք բերելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է լրագրող Տանկրեդի Պալմերին՝ «քաղաքայինները» 29-ամյա սենեգալցու համար 63 միլիոն եվրո է առաջարկել: Իտալական ակումբը պատրաստ է բաժանվել Կալուիդուից, բայց, հավանաբար, մի քանի միլիոն ավելի կպահանջի:

Ավելի վաղ հաղորդվում էր Կուլիբալիի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի», ՊՍԺ-ի և այլ ակումբների կողմից հետաքրքրության մասին:

Կալիդուն «Նապոլիում» խաղում է 2014 թվականից: 2019/20 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Ա Սերիայի 25 խաղի:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0