TotalFootball.am


14.09.20 01:12

[ՎԻԴԵՈ] Բուռն վերջաբան, 5 կարմիր քարտ. ՊՍԺ-ն պարտվեց «Մարսելին»


Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Մարսելին»:

Միակ գոլը խփեց Ֆլորյան Տովենը 31-րդ րոպեին: 

Խաղի վերջնամասում թիմերի միջև կոնֆլիկտ ծագեց, ինչի արդյունքում 5 ֆուտբոլիստ հեռացվեց. Նեյմարը, Դարիո Բենեդետտոն, Լեանդրո Պարեդեսը, Ժորդան Ամավին ու Լեյվին Կուրզավան:

3 տուրերից հետո «Մարսելը» 6 միավորով 5-րդ տեղում է: ՊՍԺ-ն 0 միավորով 18-րդ հորիզոնականում է: ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարը, Անխել Դի Մարիան ու Լեանդրո Պարեդեսը, որոնք նախօրեին էին դուրս եկել կարանտինից, կարողացան մասնակցել խաղին: Մբապեն, Իկարդին ու Մարկինյոսը շարունակում են ապաքինվել կորոնավիրուսից:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0