TotalFootball.am


17.09.20 19:59

90-րդ րոպեին 1-3 պարտվող «Արարատ-Արմենիան» խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ


Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆոլա Էշին»: Խաղի հիմնական ժամանակի ավարտից ընդամենը 1 րոպե առաջ Հայաստանի չեմպիոնը պարտվում էր 1-3 հաշվով և խաղում էր 10 հոգով:

90-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Մայիլսոն Լիման: Մրցակիցը նույնպես մնաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Դիոգո Պիմենտելը:

Մրցավարն ավելացրեց 4 րոպե: Ավելացված ժամանակում ևս մի 11-մետրանոցի իրավունք ստացավ «Արարատ-Արմենիան»: Մայիլսոն Լիման այս անգամ էլ էր դիպուկ: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0