TotalFootball.am


19.09.20 13:19

Գլխի հրազենային վիրավորումից լիբանանցի ֆուտբոլիստը մահացել է


Լիբանանցի կիսապաշտպան Մոհամեդ Ատվին հրազենային վիրավորման արդյունքում մահացել է հիվանդանոցում: Օգոստոսի 21-ին ֆուտբոլիստը ներկ է եղել Բեյրությի պայթյունի զոհերից մեկի հուղարկավորությանը: Հանգուցյալի հիշատակը հարգել են օդ արձակած կրակոցներով, սակայն փամփուշտներից մեկը դիպել է Ատվիի գլխին:

Մոհամեդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան արհեստական կոմայի մեջ էին գցել: Այդ վիճակում նա մնացել է գրեթե մեկ ամիս. սեպտեմբերի 18-ին Լիբանանի հավաքականի ֆուտբոլիստը այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

Ատվին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ալ-Անսար», «Տադամոն Սուր», «Ահա-Ահլի» ակումբներում, ինչպես նաև մի քանի հանդիպում անցկացրել ազգային հավաքականում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0