TotalFootball.am


19.09.20 18:27

[ՎԻԴԵՈ] «Էվերթոնը» ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին», Խամեսը բացեց գոլերի հաշիվը


ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Էվերթոնը» 5-2 հաշվով ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին»:

10-րդ րոպեին Գրեյդի Դիանգանան առաջ մղեց «Վեսթ Բրոմվիչին»: 31-րդ րոպեին Դոմինիկ Կալվերտ Լյուինը հավասարեցրեց հաշիվը: 45-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսն իր առաջին գոլը խփեց «Էվերթոնի» կազմում:

Ընդմիջումից գրեթե անմիջապես առաջ կարմիր քարտ ստացավ «Վեսթ Բրոմվիչի» պաշտպան Կիրան Գիբսը: Մրցավարի սուլիչից հետո «Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը լեզվակռվի բռնվեց գլխավոր մրցավար Մայքլ Դինի հետ ու արդյունքում կարմիր քարտ ստացավ ոչ սպորտային պահվածքի համար:

47-րդ րոպեին Մաթեուս Պերեյրան կրկին հավասարեցրեց հաշիվը: 54-րդ րոպեին Մայքլ Քինը կրկին առաջ մղեց «Էվերթոնին», իսկ հետո Կալվերտ-Լյուինը ևս երկու գոլ խփեց ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0