TotalFootball.am


19.09.20 21:43

VBet Հայաստանի Գավաթ. Կոնեի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ «Արարատը» հաղթեց «Սևանին»


VBet Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արարատը» սեփական հարկի տակ մրցեց «Սևանի» հետ: Խաղը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին. օգտվելով մրցակցի սխալից՝ Մորի Կոնեն առաջ մղեց «Արարատին»՝ բացելով իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում: 29-րդ րոպեին Դավիթ Խուրցիձեն Կոնեի փոխանցումից հետո կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Հիմնական ժամանակի ավելացված 4-րդ րոպեին Կոնեն դուբլ ձևակերպեց: Այսպիսով, պատասխան խաղից առաջ Բիչախչյանի թիմը լուրջ առավելություն է ստանում:

1/8 եզրափակչի պատասխան խաղերը կկայանան նոյեմբերի 6-ին և 7-ին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0