TotalFootball.am


22.09.20 20:15

Բարտոմեուն չի ցանկանում Սուարեսին անվճար բաց թողնել «Ատլետիկո». ֆուտբոլիստը զայրացած է


«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի պատրաստվում թիմի հարձակվող Լուիս Սուարեսին անվճար բաց թողնել Մադրիդի «Ատլետիկո»:

Ըստ ESPN-ի տեղեկությունների՝ ուրուգվայցին զայրացած է ղեկավարության նման որոշումից: Այժմ Սուարեսը դիտարկում է իր փաստաբանների հետ մամուլի ասուլիս տալու տարբերակը, որպեսզի ներկայացնի իրադարձությունների իր տարբերակը: Նա կարծում է, որ պայմանագիրը խզելու վերաբերյալ «Բարսելոնայի» հետ այս շաբաթ ձեռք բերված բանավոր համաձայնությունը պետք է կատարվի:

Սուարեսի տրանսֆերի գլխավոր հավակնորդը մինչև վերջերս «Յուվենտուսն» էր, սակայն հետագայում կողմերը դադարեցրին բանակցությունները: Ըստ ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների՝ Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել «Ատլետիկոյի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0