TotalFootball.am


23.09.20 00:47

Բեյլի գործակալ. ««Ռեալը» պետք է համբուրի հատակը, որով քայլում է Բեյլը»


Գործակալ Ջոնաթան Բարնետը, որը ներկայացնում է «Տոտենհեմի» եզրային Գարեթ Բեյլի շահերը, խոսել է Մադրիդի «Ռեալից» իր հաճախորդի հեռանալու մասին:

«Շատ ավելի խոշոր ակումբներ, քան «Տոտենհեմն» է, հետաքրքրված էին, բայց Գարեթը երջանիկ էր այստեղ հայտնվելու համար: Նա ուրախ է, որ այստեղ է:

Բոլորը կարծում էին, որ նրա ժամանակը «Ռեալում» ավարտված է, այնպես որ, որոշումը հեշտ եղավ, երբ մենք հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է: Բնավորությունների բախումը ուժեղացել էր, աջակցությունը գնալով նվազում էր: Շատ տարբեր բաներ կային:

Գարեթը «Ռեալում» չէր ստանում այն հարգանքը, որին արժանի էր, և դա դարձել էր մեծ խնդիր: «Ռեալը» պետք է համբուրի հատակը, որով քայլում է Գարեթը, այն ամենի համար, ինչին նա հասել է ակումբում», - Բարնետի խոսքերն է մեջբերել The Telegraph-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0