TotalFootball.am


24.09.20 18:42

[ՎԻԴԵՈ] 2-րդ խաղակեսը 10 հոգով անցկացրած «Ալաշկերտը» հաղթեց «Վանին»


VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Վանին»: Խաղը կայացավ Չանեցավանի քաղաքային մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ երևանյան թիմի:

Առաջին խաղակեսում թիմերը գոլեր չխփեցին: 44-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը: Հանդիպման միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսում: 62-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման մտած Դավիդ Դավիդյանը:

«Վանը» ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց, բայց շարունակում է 9 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ալաշկերտը» 7 միավոր վաստակեց ու զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

| Գոոոոոոոոլ!!! Փոխարինման մտած Դավիդ Դավիդյանը հաշվի մեջ առաջ է մղում «Ալաշկերտին» | #ԱռաջԱլաշկերտ #GoAlashkert

Posted by FC Alashkert on Thursday, September 24, 2020




  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0