TotalFootball.am


25.09.20 00:45

Կամպանյա. «Շատ ուրախ եմ մեր «Սերխիո Ռամոս» Վակուլենկոյի համար»


Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեին» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթելուց հետո խաղն ամփոփել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան:

«Տակտիկապես շատ հարուստ խաղ էր: Մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ էր, լավ հարձակվողներ ու եզրայիններ ունեին: Բայց մենք ամեն ինչ գիտեինք նրանց մասին՝ ինչպես են խաղում, նույնիսկ անհատական խաղը, որակները: Մենք ուսումնասիրել էինք հակառակորդի թույլ կողմերը, և ընտրել էինք այնպիսի կազմ, որը կարող էր հաղթել այս խաղում: Ինձ համար ամենակարևորը իմ ֆուտբոլիստներն են: Շատ ուրախ եմ նրանց համար, նրանք արժանի էին այս հաղթանակին: Մենք շատ ենք խաղում լրացուցիչ ժամանակում: Ես շատ ուրախ եմ մեր «Սերխիո Ռամոս» Վակուլենկոյի համար: Խաղի ընթացքում ինչ-որ պահերի գնդակը պահում էինք, քանի որ գիտեինք, որ կորցնելու դեպքում մրցակիցը կարող էր գոլի հեղինակ դառնալ հակագրոհի արդյունքում», - ասել է Դավիդ Կամպանյան:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0