TotalFootball.am


25.09.20 18:58

Օբամեյանգը բացատրել է «Արսենալում» մնալու որոշման պատճառները


Գաբոնացի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը պատմել է պատճառների մասին, որոնք իրեն դրդել են երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ:

«Ինձ այստեղ մնալ համոզեց երկու բան: Առաջինը Միկել Արտետան է, քանի որ նրա գալը թիմ բերեց դրական մթնոլորը և նոր փիլիսոփայություն: Կարծում եմ՝ դա կարևոր էր, քանի որ այդ խաղաոճը համապատասխանում էր իմ խաղին, ու ես զգում եմ, որ կարող եմ ավելի լավը դառնալ: Դա առանցքային գործոնն էր, իհարկե, իր դերը խաղաց նաև սերը, որ ես ստանում եմ երկրպագուներից ու ամբողջ ակումբից: Բոլորն ինձ շատ-շատ լավ են վերաբերվում, ուստի ես ինձ զգում եմ ինչպես տանը:

Ես վստահ չեմ, որ հեռանալով՝ ակումբից ու երկրպագուներից կստանայի նույնպիսի սեր: Իհարկե, ես հպարտանում եմ, որ թիմի ավագն եմ, բայց դա ամենակարևոր գործոնը չէ այստեղ մնալու համար», - Օբամեյանգի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0