TotalFootball.am


26.09.20 22:27

«Էվերթոնն» 82 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է մրցաշրջանի մեկնարկային 5 խաղում


ԱՊԼ-ի 3-րդ տուրի խաղում «Էվերթոնն» այսօր՝ սեպտեմբերի 26-ին, 2-1 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»:

Կառլո Անչելոտիի թիմը հաղթել է մրցաշրջանի բոլոր 5 խաղերը: Երեքը՝ առաջնությունում, երկուսը՝ Լիգայի Գավաթում: Ընդհանուր հաշիվը՝ 16-5:

«Իրիսները» հաղթանակ են տանում մրցաշրջանի մեկնարկային 5 խաղերում 82 տարվա մեջ առաջին անգամ: 1938 թվականին «Էվերթոնը» հաղթել էր մրցաշրջանի առաջին 6 խաղերում: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Այս պահին «Էվերթոնը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0