TotalFootball.am


26.09.20 22:59

[ՎԻԴԵՈ] «Չելսին» փրկվեց 0-3 հաշվով պարտությունից


ԱՊԼ-ի 3-րդ տուրի խաղում «Վեսթ Բրոմվիչը» ոչ-ոքի՝ 3-3 հաշվով խաղաց «Չելսիի» հետ:

Հանդիպման 30-րդ րոպեին «Վեսթ Բրոմվիչն» արդեն հաղթում էր 3-0 հաշվով: 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կալլում Ռոբինսոնը, 25-րդ րոպեին նա դուբլ ձևակերպեց, 27-րդ րոպեին երրորդ գոլը խփեց Քայլ Բարթլին:

Երկրորդ խաղակեսում «Չելսին» 2 գնդակ հետ բերեց: 55-րդ րոպեին աչքի ընկավ Մեյսոն Մաունտը, 15 րոպե անց Հադսոն Օդոին խփեց երկրորդ գոլը: Ավելացված ժամանակում Թեմմի Աբրահամը փրկեց իր թիմին պարտությունից:

«Չելսին» 4 միավոր վաստակեց ու զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: «Վեսթ Բրոմվիչը» 15-րդ հորիզոնականում է:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0