TotalFootball.am


27.09.20 01:08

[ՎԻԴԵՈ] «Ռեալը» Ռամոսի 11-մետրանոցի շնորհիվ հաղթանակ կորզեց 10 հոգով մնացած «Բետիսից»


Իսպանական Պրիմերայի 3-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալել էր «Ռեալին»: Սևիլյայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում գրանցվեց 3-2 հաշիվը՝ հօգուտ «Ռեալի»:

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Վալվերդեն: 35-րդ րոպեին Մանդիի գոլի շնորհիվ «Բետիսը» հավասարեցրեց հաշիվը: 2 րոպե անց Կարվալյուն առաջ մղեց տանտերերին:

Ընդմիջումից հետո «Ռեալն» արագ հավասարեցրեց հաշիվը. Կարվախալի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Էմերսոնը: 82-րդ րոպեին «Ռեալը» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը՝ հաղթանակ ապահովելով «սերուցքայիններին»:

67-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Էմերսոնը՝ «Բետիսին» թողնելով 10 հոգով:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» հավաքեց 6 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Բետիսին»:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0