TotalFootball.am


28.09.20 17:57

«Պորտուն» ցանկանում է վարձակալել Ռիկի Պուջին


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուջը կարող է տեղափոխվել «Պորտու»՝ վարձակալական հիմունքներով: Այս մասին հաղորդում է Record-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ պորտուգալացիները ցանկանում են այս շաբաթ առաջարկ անել կատալոնական ակումբին: Կիսապաշտպանը հայտնվել էր Պրիմերայի 3-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն Կումանը նրան խաղաժամանակ չտրամադրեց: Ավելի վաղ մարզիչը հայտարարել էր, որ Պուջը հանդես կգա երկրորդ թիմում:

21-ամյա Պուջը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է Պրիմերայի 11 խաղի՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0