TotalFootball.am


29.09.20 21:08

«Ուրարտուն» միացել է Արցախ ուղարկվող օգնության նախաձեռնությանը


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Արցախին տրամադրվող օգնության նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մի շարք կամավորներ երեկվանից սոցիալական ցանցերի միջոցով հանդես են գալիս նախաձեռնություններով՝ առաջնագիծ և Արցախի բնակչությանը սնունդ, հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս միացավ այս նախաձեռնությանն ու իր աջակցությունը ցուցաբերեց ոչ միայն առաջնագծում զինվորներին ու կամավորներին, այլև արցախցի ընտանիքներին։ Կոչ ենք անում այս օրերին լինել միասնական ու աջակցել մեր հայրենակիցներին», - ասված է «Ուրարտուի» պաշտոնական կայքում։





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0