TotalFootball.am


30.09.20 12:21

Ալեքո Էսկանդարյան. «Թուրքիան/Ադրբեջանը Արցախում սպանում են անմեղ հայերին»


Հայկական արմատներով ամերիկացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ալեքո Էսկանդարյանը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել Արցախում ընթացող պատերազմական իրավիճակի մասին:

«Մինչ դուք բոլորդ համառորեն դիտում եք Ամերիկայի պատմության ամենակարևոր նախագահական բանավեճերից մեկը, խնդրում եմ, թույլ մի տվեք դրան՝ ձեզ շեղել այն փաստից, որ Թուրքիան / Ադրբեջանը Արցախում սպանում են անմեղ հայերին:

Կյանքն արժեք ունի, ճի՞շտ է: Եկեք վստահ լինենք, որ պահպանում ենք այդ էներգիան», - «Թվիթերի» իր էջում գրել է Էսկանդարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ և հրետակոծում է նաև մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ խաղաղ բնակավայրեր, կան նաև քաղաքացիական զոհեր ու վիրավորներ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0