TotalFootball.am


30.09.20 19:40

«Ցրվենա Զվեզդայի» մարզիչ. «Պատրաստվում էինք այն մտքով, որ «Արարատ-Արմենիայի» հետ խաղալու ենք Հայաստանում»


Եվրոպա Լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղին ընդառաջ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը խոսել է սպասելիքներից, ինչպես նաև խաղի վայրի փոփոխության մասին:

«Մենք չէինք մտածում, թե որտեղ կկայանա խաղը: Մենք պատրաստվում էինք մեր խաղին ամենանորմալ կերպով, այն մտքով, որ նրանց հետ խաղալու ենք Հայաստանում: Իրավիճակը փոխվում էր ժամ առ ժամ, և վերջին որոշումը եղավ Կիպրոսում խաղալը: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք և ինչ պետք չանենք, որ ճիշտ խաղ վարենք, քանի որ սա լավ հնարավորություն է «Ցրվենա Զվեզդայի» համար ԵԼ խմաբյին փուլ դուրս գալու:

Մենք մանրամասն ուսումնասիրել ենք մրցակցի խաղը: Գիտենք՝ ինչ կարող են նրանք, և ինչ չեն կարող: Տակտիկան ամենակարևորը չէ, այլ խաղադաշտ դուրս գալու տրամադրվածությունը: Ֆուտբոլիստներից ով էլ դուրս գա խաղադաշտ, իմանալու է՝ ինչ անել: Սպասելիքներն ու պահանջը յուրաքանչյուր խաղացողից մեծ է լինելու: Ամեն ինչ մեզնից է կախված», - Ստանկովիչի խոսքերն է մեջբերել «Ցրվենա Զվեզդայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց խաղը Երևանից տեղափոխել Կիպրոս: Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 1-ին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0