TotalFootball.am


30.09.20 22:04

Հայտնի է «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման մրցավարական կազմը


Եվրոպա լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հայտնի է հանդիպումը սպասարկող մրցավարական բրիգադը:

Խաղի գլխավոր մրցավարը կլինի հույն Տասոս Սիդիրոպուլոսը: Նրան կոգնեն իր հայրենակիցները՝ Պոլիխրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիյադիսը:

Հիշեցնենք, որ խաղը պետք է կայանար, Երևանում, սակայն քանի որ նախօրեին Ադրբեջանը կրակ բացեց նաև Հայաստանի Հանրապետության սահմանին՝ Վարդենիսի և հարակից գյուղերի ուղղությամբ, ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց խաղը Երևանից Կիպրոս տեղափոխելու վերաբերյալ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0