TotalFootball.am


13.10.20 23:22

Օզիլ. «Լեռնային Ղարաբաղը իրավականորեն Ադրբեջանի մաս է և այժմ օկուպացված է»


««Ադրբեջանի խնդիրը մեր խնդիրն է, նրա ուրախությունը մեր ուրախությունն է». Մ. Քեմալ Աթաթուրք

Մեկ ազգ, երկու պետություն», - ահա այսպիսի գրառմամբ է ուղեկցել Ադրբեջանին քաջալերող իր հայտարարությունը «Արսենալի»՝ ազգությամբ թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը:

«Ինձ համար կարևոր է, որ աշխարհում բոլորն իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանն իրավաբանորեն ու միջազգայինորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց այժմ դա ապօրինաբար օկուպացված է: 2008 թվականի մարտին ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեան բանաձև ընդունեց՝ վերահաստատելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու պահանջելով դուրս բերել հայկական բոլոր զորքերը: Ուստի ես հորդորում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշումները պահպանվեն ու ճանաչվեն բոլորի կողմից:

Ես կիսում եմ շատերի մտահոգությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի, որը «լրջորեն մտահոգված է, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ զինված հակամարտությունը շարունակում է սպառնալ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Եկեք հասնենք խաղաղության ու ձգտենք արդար ապագայի՝ առանց բռնության: Յուրաքանչյուր մահ երկու կողմից էլ կորուստ են բոլորի համար:

Մեսութ Օզիլ», - գրված է ֆուտբոլիստի հիմնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը և սիրիացի գրոհայինները սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից լայնածավալ պատերազմ են սկսել Արցախի դեմ: Հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Հայկական կողմն ունի 25 քաղաքացիական և 500-ից ավելի զինվորական զոհ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0