TotalFootball.am


17.10.20 18:36

[ՎԻԴԵՈ] «Էվերթոնը» ոչ-ոքի կորզեց «Լիվերպուլից» ու մնաց առաջատար. 92-րդ րոպեին գոլ չեղարկվեց


Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կայացել է ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Էվերթոն» - «Լիվերպուլ» խաղը, որն ավարտվել է 2-2 հաշվով:

3-րդ րոպեին Սադիո Մանեն բացել է խաղի հաշիվը: 6-րդ րոպեին «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի հետ բախումից հետ խոտածածկին հայտնվեց Վիրջիլ վան Դեյքը: Նա փորձել է վերադառնալ խաղադաշտ, սակայն 11-րդ րոպեին փոխարինվել է

19-րդ րոպեին Մայքլ Քինը հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» կրկին առաջ է անցել: 72-րդ րոպեին Սալահն է գոլ խփել: 81-րդ րոպեին Դոմինիկ Կալվերտ-Լյուինը հերթական գոլն է խփել ու ձևակերպել հանդիպման վերջնական հաշիվը: 90-րդ րոպեին Ռիչարլիսոնը կարմիր քարտ է ստացել, իսկ 92-րդ րոպեին Ջորդան Հերդերսոնը գոլ է խփել, որը չեղարկվել է VAR-ի կողմից:

«Էվերթոնը» շարունակում է մնալ անպարտելի և 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Լիվերպուլը» 10 միավորով 2-րդն է:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0