TotalFootball.am


23.10.20 18:59

Ալեքո Էսկանդարյան. «Թուրքիան/Ադրբեջանը սխալ դարաշրջան է ընտրել Հոլոքոստ-2 իրականացնելու համար»


Հայազգի ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ալեքո Էսկանդարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում կիսվել է Human Rights Watch-ի՝ Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր գործունեությունը բացահայտող հոդվածով:

HRW-ն փաստերով ցույց է տվել, որ Ադրբեջանը չթույլատրված կասետային հրթիռներ է արձակում խաղաղ բնակավայրերի վրա:

«Պատկերացրեք՝ որքան ստախոս պետք է լինեք, որ անգամ երբ HRW-ն բացահայտում է ձեզ, դուք շարունակում եք հերքել դա: Բայց ինձ թվում է, որ եթե դուք սովորել եք ավելի քան 100 տարի ժշտել հայոց ցեղասպանությունը, սա նորմալ է:

Թուրքիան/Ադրբեջանը սխալ դարաշրջան են ընտրել Հոլոքոստ-2 իրագործելու համար: Հիմա ձեր ԱՄԲՈՂՋ կեղտը կբացահայտվի», - գրել է Էսկանդարյանը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0