TotalFootball.am


23.10.20 19:42

Իտալական «Սիենան» առաջիկա խաղում ակցիայով կաջակցի Արցախին


«Սիենա» (ACN Siena) ՖԱ-ի առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, «Գրասինայի» դեմ կայանալիք խաղը անցնելու է «Արցախի ճանաչու՛մ» կարգախոսով։ Տրիբունաներում տեղադրվելու են Հայաստանի Եռագույնի գույներով և ի պաշտպանություն Արցախի կարգախոսներով բաներներ։ Խաղի տոմսերի վաճառքից ստացվելիք ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին (Hayastan All Armenian Fund): Այս մասին հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը:

Խաղին ներկա են գտնվելու Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Սիենայի քաղաքապետ Լուիջի դե Մոսսին։ Այս ակցիան իրականացվում է իտալական Սիենա քաղաքի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման ջանքերի շրջանակներում։

«Նոա» հոլդինգը, որը հանդիսանում է Հայաստանի գործող գավաթակիր և փոխչեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը, այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել իտալական C սերիայի «Սիենա» ակումբը։ «Սիենան» ստեղծվել է 1904 թվականին: Սերիա Ա-ին առաջին անգամ մասնակցել է 2003/04 մրցաշրջանում: «Սիենան» իր տնային հանդիպումներն անցկացնում է «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որը կարող է ընդունել 15373 հանդիսական, և գտնվում է Տոսկանա շրջանի Սիենա քաղաքի կենտրոնում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0